Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ երկրում փեյջերների զանգվածային պայթյունից հետո՝ դատապարտելով հարձակումը։ «Չնայած, ինչպես երևում է, հարձակումները նպատակային են եղել, դրանք հանգեցրել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, այդ թվում՝ երեխայի մահվան: Ես չափազանց մտահոգիչ եմ համարում այս իրավիճակը։ Ես կարող եմ միայն դատապարտել այդ …

