Թուրքիայի բոլոր օդանավակայաններում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է` հնարավոր ահաբեկչությունների պատճառով

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի Turkish Aircraft Industry Joint Stock Partnership (TUSAŞ) ռազմարդյունաբերության գործարանում ահաբեկչությունից հետո Թուրքիայի բոլոր օդանավակայաններում սպառնալիքի մակարդակը հասցվել է «նարնջագույնի»՝ կապված ահաբեկչական կազմակերպությունների կողմից օդանավակայանների վրա հարձակումների պլանների հետ, գրում է DHA գործակալությունը։

Մինչ օդանավակայանների տարածք մտնող և դուրս եկող մեքենաները մանրակրկիտ խուզարկվում են, ստուգվում է նաև ուղևորների ինքնությունը։

«Ուշադրություն մեր ուղևորներին, խորհուրդ է տրվում, որ նրանք ժամանեն տերմինալ իրենց թռիչքներից առնվազն երեք ժամ առաջ, որպեսզի խուսափեն ժամանակի կորստից, որը կարող է առաջանալ օդանավակայաններում ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումների պատճառով»,- ասվում է Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Անկարայում նախօրեին իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի