Ադրբեջանցիները սահմանն անցած 14 կովից 12-ը վերադարձրել են․ Խնձորեսկի բնակիչ

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Ադրբեջանցիները Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի բնակիչ Գարիկ Մանգասարյանի 14 կովից 12-ը վերադարձրել են, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց անասնատերը։

Նրա խոսքով՝ իր կասկածները տեղին էին, որ հոկտեմբերի 10-ին արատովայրից անհետացած կովերն անցել էին Ադրբեջանի սահմանը։ Գարիկ Մանգասարյանի տեղեկացմամբ՝ հայ սահմանապահները կարողացել են բանակցել ադրբեջանցիների հետ և վերադարձնել իր խոշոր եղջերավոր անասուններին։ Մանգասարյանը, սակայն, չգիտի՝ որտեղ են մյուս 2 կովերը։

«Մի քանի օր որոնումներից հետո ԱԱԾ հայ սահմանապահներն ինձ հայտնեցին, որ կովերն իսկապես անցել են Ադրբեջանի սահմանը։ Հայ սահմանապահները կարողացան բանակցել, կովերին հետ բերել, բայց 2-ին այդպես էլ չճարեցին, ադրբեջանական կողմը չի տվել, ասել է՝ մեզ  մոտ չեն, էդքանն է եղել իրենց մոտ։ Բայց ես կասկածում եմ, որ իրենց մոտ է»,- մանրամասնեց Խնձորեսկի բնակիչը։ Չնայած դրան՝ գոհ է, որ մյուսներին վերադարձրել են։

«Երկու կովերը որ չեն տվել, ես մոտ 1 մլն 100.000 դրամի վնաս եմ կրել․ մեկ կովը մոտ 550.000 դրամ է։ Հայ սահմանապահները գոնե կարողացան 12-ը հետ բերել։ Ադրբեջանցիները մի քանի անգամ մերոնց ասել էին, որ իրենց մոտ չի»,- նշեց Գարիկ Մանգասարյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գարիկ Մանգասարյանը Factor.am-ին տեղեկացրել որ, իր 14 կովը հոկտեմբերի 10-ին արոտ էին գնացել ու չէին վերադարձել։ Անասնատերը կասկածում էր, որ կովերն անցել են սահմանը, քանի որ խոշոր եղջերավորների հետքերը սահմանային հատվածում էր նկատել։ 

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Խնձորեսկ, Արավուս, Տեղ և հարևան բնակավայրերը սահմանամերձ են դարձել։ Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիները սահմանից հայերի անասուններին են քշել-տարել։

Նման մի դեպք  այս տարվա հունվարին էր գրանցվել․ 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արավուս բնակիչներից մեկի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Երբ ադրբեջանցիները հարձակվել էին հոտի վրա, երիտասարդ հովիվը ձիով էր եղել, կարողացել էր արագ հեռանալ։ Մեկ օր անց ադրբեջանցիները բանակցությունների արդյունքում վերադարձրել էին գյուղացու հոտը։

 


Մանյա Պողոսյան