Ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարները․ Տեղ համայնքի ղեկավար

Առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Արավուս գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարները։ Տեղեկությունը Factor TV-ին փոխանցեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը: Նա գողացված ոչխարների թիվ չնշեց՝ հավելելով՝ գողացված ոչխարների հստակ թիվը պարզ կդառնա ավելի ուշ։ Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից փոխանցում են՝ որևէ միջադեպ, հրադադարի խախտում, ներթափանցման փորձ տեղի չի ունեցել։ … Continue reading Ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարները․ Տեղ համայնքի ղեկավար