Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար։ Քվեարկության արդյունքում կորոշվի նաև Ֆրանսիայի հաջորդ վարչապետը, ով, ամենայն հավանականությամբ, կգա այն կուսակցությունից կամ կոալիցիայից, որը կստանա ամենաշատ մանդատները․ հաղորդում է France24-ը։ Երկրի եվրոպական տարածքում քվեարկությունը կտևի առավոտյան ութից մինչև երեկոյան վեցը։ Խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը կարող են բաց լինել մինչև 20 …

