Քամալա Հարիսը Թրամփին «ֆաշիստ» է անվանել

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը կտրուկ ուժեղացրել է բանավոր հարձակումները իր հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Նախօրեին չկողմնորոշված ​​ընտրողների հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր CNN մեդիաընկերությունը, Հարրիսը Թրամփին ֆաշիստ է անվանել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք Հարիսը Թրամփին «ֆաշիստ» է համարում, նա առանց վարանելու պատասխանել է՝ «Այո»։

Այս հարցը հնչում է այն բանից հետո, երբ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Քելլին The New York Times-ին ասել էր, որ կարծում է՝ Թրամփը համապատասխանում է «ֆաշիստի ընդհանուր սահմանմանը»՝ ծայրահեղ աջ, ավտորիտար, ծայրահեղ ազգայնական գաղափարախոսության հետևորդի՝ բռնապետ առաջնորդին։

Հարիսը նշել է, որ Քելլին իր հարցազրույցով «աղետի ազդանշան է ուղարկել ամերիկացի ժողովրդին»՝ ցույց տալու, թե ինչ կարող է լինել, եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն:

«Ես հավատում եմ, որ Դոնալդ Թրամփը սպառնալիք է Ամերիկայի բարեկեցության և անվտանգության համար»,- ընդգծել է Քամալա Հարիսը:

Նա նաև հայտարարել է, որ Թրամփն «ավելի անկայուն է» և «ոչ պիտանի նախագահ լինելու համար»: Նա նաև հիշեցրել է Թրամփի նախկին վստահված անձանց նախազգուշացումների մասին, որոնք ասել են, որ նա արհամարհում է ԱՄՆ Սահմանադրությունը և երբեք չպետք է այլևս նախագահ դառնա:

Դոնալդ Թրամփը ծաղրով է արձագանքել Հարիսի խոսքերին։

«Հարիսը զգում է, որ պարտվում է, այն էլ՝ բավական զգալի։ Դրա համար ավելի է կոշտացնում իր հռետորաբանությունը  և հասնում նրան, որ ինձ անվանում է Հիտլեր։ Հարիսն ինքն է ժողովրդավարության համար սպառնալիք և պիտանի չէ լինել Միացյալ Նահանգների նախագահ»,- գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի