ՌԴ Պետդուման վավերացրել է Հյուսիսային Կորեայի հետ «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիրը

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՌԴ Պետդուման հինգշաբթի ընդունել է ԿԺԴՀ-ի հետ պայմանագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի կողմից ամռանը Փհենյանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պայմանագրի վավերացման մասին օրենքն ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել է 397 պատգամավոր։

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայում ներկայացնելով համաձայնագիրը, ասել է, որ փաստաթղթում գաղտնի կետեր չկան։ Միաժամանակ, նա ընդգծել է 4-րդ հոդվածի «առանձնահատուկ նշանակությունը», որը նախատեսում է երկրներից մեկի վրա հարձակման դեպքում փոխադարձ ռազմական օգնության տրամադրում։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal-ը գրել էր, որ համաձայնագիրը գաղտնի դրույթ է պարունակում Ուկրաինայի հետ պատերազմին հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու մասին։ Հարավային Կորեայի հետախուզությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում են, որ ԿԺԴՀ-ից մի քանի հազար զինվորականներ արդեն մեկնել են Ռուսաստան։

ՌԴ ԱԳՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այդ լուրերը, իսկ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը դրանք անվանել է «անհիմն կարծրատիպային լուրեր»։

Սեուլը սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են ներառել Ուկրաինային զենքի մատակարարում՝ պատերազմին Փհենյանի մասնակցության դեպքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի