Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության վճարման ժամկետը երկարաձգվել է
Հասարակություն
24.10.2024 | 17:24Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Արդյունքում՝ 23 անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության՝ 300 հազար դրամի, վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր: