Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ-ների տնօրենը 14 քաղաքացուց շուրջ 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական …

