PKK-ի բանտարկված առաջնորդ Օջալանը հայտարարել է՝ կարող է «գործընթացը բռնության տիրույթից տեղափոխել քաղաքական դաշտ»

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին 43 ամիս անց թույլ են տվել հանդիպել ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտնել է Օջալանի եղբորորդին՝ ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության պատգամավոր Օմեր Օջալանը։

«Վերջին դեմ առ դեմ հանդիպումը Աբդուլլահ Օջալանի հետ եղել է 2020 թվականի մարտի 3-ին: Որպես ընտանիք՝ մենք երկար տարիներ անց հանդիպում ունեցանք նրա հետ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։ Մենք ցանկանում ենք, որ ընտանեկան սովորական տեսակցությունները, որոնք օրինական իրավունք են, շարունակվեն՝ անկախ պայմաններից»,- գրել է Օմեր Օջալանը X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Օջալանը 25 տարի մեկուսացած է Բուրսայի Իմրալը կղզու խիստ ռեժիմի բանտում՝ ցմահ ազատազրկման դատապարտված։ PKK-ի բանտարկված առաջնորդը վերջին անգամ կարճատև հեռախոսազրույց է ունեցել եղբոր հետ 2021 թվականի մարտի 25-ին։

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն 2020 թվականին Օջալանի մեկուսացումը որակել է «անընդունելի»՝ համարելով, որ ընտանեկան տեսակցությունների արգելքի «պաշտոնական հիմնավորումը»խաբուսիկ  է։

Օմեր Օջալանը նաև ներկայացրել է Աբդուլլահ Օջալանի մեկնաբանությունները Թուրքիայի կառավարության վերջին թվացյալ հաշտեցման փորձերի վերաբերյալ։

«Հանդիպման ընթացքում Աբդուլլահ Օջալանը գնահատականներ է  տվել ընդհանուր քաղաքական զարգացումների վերաբերյալ և խնդրել հանրությանը փոխանցել հետևյալ ուղերձը․ «Իմ մեկուսացումը շարունակվում է։ Եթե ​​պայմանները կատարվեն, ես տեսական և գործնական ուժ ունեմ այս գործընթացը կոնֆլիկտների և բռնությունների տիրույթիից տեղափոխելու իրավական և քաղաքական դաշտ»։ Նրա առողջությունը լավ էր և բոլորին շատ ողջունում է»,- գրել է Օմեր Օջալանը։

Այս հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին իր ելույթում նշել էր, որ եթե Օջալանը հայտարարի, որ ահաբեկչությունն ավարտված է և լուծարի PKK-ն, «հույսի իրավունքի իրացման իրավական կարգավորման ճանապարհը պետք է լայն բացվի»։

Փաստաբանները, պարզաբանելով «հույսի իրավունքի» և Օջալանի հնարավոր ազատ արձակման օրինականության վերաբերյալ հարցերը, նշում են, որ դրա համար պահանջվում է Էրդողանի ներումը։

Մասնավորապես, փաստաբան Բահրի Բելենը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է օգտագործի Օջալանին բանտից ազատելու համար հատուկ ներման իրավունքը։

«Հակառակ դեպքում՝ անհնար է, որ Աբդուլլահ Օջալանը ելույթ ունենա խորհրդարանում։ Եթե ավելի լայն համաներում հայտարարվի, այն կտարածվի բոլոր քաղբանտարկյալների վրա։ Դա կլինի ընդհանուր համաներո՞ւմ, թե՞ հատուկ Օջալանի համար։ Այսպիսի լարված ու բևեռացված հասարակությունում համաներումից օգտվում են միայն հանցագործները։ Համաներումից և պատժաչափերի կրճատումից պետք է օգտվեն նաև քաղբանտարկյալները։ Միայն դրանից հետո կարելի է խոսել օրենքի գերակայությունից»,- ասել է փաստաբանը։

Իրավաբանների ազատության ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի համանախագահ Էդա Օնալն էլ կոչ է արել դադարեցնել Իմրալը կղզում բանտարկյալի նկատմամբ կիրառված մեկուսացումը։

«Ակնհայտ է, որ Իմրալըի պայմանները ներկայացնում են մարդու իրավունքների լուրջ խախտումներ և հակասում են ազգային և միջազգային իրավունքին։ Որպես ազատության ջատագով փաստաբաններ՝ մենք կարծում ենք, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն Աբդուլլահ Օջալանի, Համիլի Յըլդըրըմի, Օմեր Հայրի Քոնարի և Վեյսի Աքթաշի նկատմամբ կիրառված անօրինական մեկուսացումն անհապաղ դադարեցնելու և ընտանիքների ու փաստաբանների տեսակցությունների նրանց իրավունքները ապահովելու համար»,- նշել է նա։

Էմմա Չոբանյան