Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին գերատեսչությունը X-ի հարթակում հաղորդագրություն է տարածել։ «Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունը առաջ մղելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

