Օգոստոսի 8-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նախարարը շրջել է ստորաբաժանման տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, տրանսպորտային միջոցների հնարավորությանն ու տեխնիկական հագեցվածությանը։ Ջոկատի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՆԳ նախարարը քննարկել է ստորաբաժանման պայմանների բարելավման հնարավորությունները, …

