Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը։ Սա նշանակում է՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների կառավարման 14 տարվա ավարտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ձայների հաշվարկը բոլոր ընտրատարածքներում դեռ չի ավարտվել, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ ապահովելով իրենց հարմարավետ մեծամասնությունը 650 տեղանոց պալատում: …

