Աբխազիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դժգոհություններ հայտնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վրաստանի կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։ «Ուշադրություն ենք հրավիրում Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի մասին հայտարարություններին, որոնք արվել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ հուլիսի 3-ին Թբիլիսի կատարած …

