05 Հուլիս 2024 | 17:40
Այսօր՝ հուլիսի 5-ին, անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձն է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը։ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է,- դեսպանը մեջբերել է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, ապա շարունակել։- Այսօր՝ հուլիսի 5-ին, անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձն է»։