ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Այս տարվա մարտից Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ավելի քան 1 մլն բարել (56 հազար տոննա) նավթ է մատակարարել։ Այս եզրակացությանն է եկել բրիտանական հետազոտական ​​Open Source Center կենտրոնն արբանյակային պատկերների վերլուծությունից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմին BBC-ին հայտնել է, որ իրենց համոզմամբ՝ այս նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին զենքի և զինծառայողների դիմաց, որոնց Հյուսիսային Կորեան ուղարկում է Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու։

Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան մեկ տասնյակ հյուսիսկորեական լցանավեր 43 ուղևորություն են կատարել Հեռավոր Արևելքի ռուսական նավթային տերմինալ: Լցանավերի նկարներից երևում է, որ դրանք դատարկ են գնացել Ռուսաստան և բեռնված վերադարձել։

Առաջին նման չվերթը, որը փաստագրվել է  կենտրոնի կողմից, տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 7-ին՝ Ռուսաստան հյուսիսկորեական զինամթերքի մատակարարման առաջին հաղորդումներից յոթ ամիս անց: Վերջինը եղել է նոյեմբերի 5-ին։

«Նավթի այս մշտական ​​հոսքը Հյուսիսային Կորեային տալիս է կայունության այնպիսի մակարդակ, որը չի տեսել պատժամիջոցների սահմանումից հետո»,-ասել է Open Source Center-ի ավագ վերլուծաբան Ջո Բերնը։

Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ և նրան արգելված է տարեկան 500 հազարից ավելի բարել նավթ գնել։ 1 մլն բարելը, որի մասին խոսում է Open Source Center-ը, Ռուսաստանի համար շատ փոքր ծավալ է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ օրում այստեղ ​​արտադրվում է գրեթե տասն անգամ ավելի։ ՌԴ ԱԳՆ-ն չի պատասխանել լրատվամիջոցի խնդրանքին՝ մեկնաբանելու է Open Source Center-ի ուսումնասիրությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի