Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարցը: «Այո՛, Հայաստանը շատ խրթին վիճակում է, բայց Հայաստանին պետք է ոչ թե շատ մանդատներով իշխանություն, այլ լեգիտիմ իշխանություն: Եթե եղավ իշխանություն, որն ունի ընտրողների ձայների 30-35 տոկոս քվեն, դա կհանգեցնի խորհրդարանի լեգիտիմության անկմանը …

