Ղազախական Մանգիստաու շրջանում մեկնարկել են «Բիրլեստիկ 2024» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսի 8-17-ը ռազմական ստորաբաժանումները կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողություն։ Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 4 հազար զինվորական և մինչև 700 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Մարտավարական դրվագները խաղարկվելու են ցամաքային և …

