Պաշտոնական Բաքուն արձագանքել է Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը, որում նշվում է իրականացված էթնիկ զտման մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «անընդունելի է, որ տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ուղղված են Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանից հայկական զինված ուժերի մնացորդների ամբողջական դուրսբերմանը, այդ տարածքներում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, Հայաստանի …

