Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում  դատարանը նոյեմբերի 21-ին Սաքարիայի կայազորի նախկին հրամանատար, գնդապետ Ֆահրի Ջան Չաղլարին դատապարտել է 44 տարվա ազատազրկման իր հրամանատարության տակ գտնվող զինվորների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքների համար, գրում է Duvar-ը։

Նա կալաավորվել էր 2022 թվականին այն բանից հետո, երբ 15 զինվորներ նրա դեմ հայցեր էին ներկայացրել։

Հետաքննությունը սկսվել է 2022 թվականի մարտի 27-ին, երբ մի զինծառայող գնացել է Սաքարիայի ոստիկանական բաժանմունք՝ դեպքի մասին հաղորդում տալու։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ ցուցմունք տալու կանչված զինծառայողը չի ներկայացել դատախազություն։

Դատախազները այնուհետև ուսումնասիրել են երեք այլ զինծառայողների ներկայացրած բողոքները և հարցաքննության են կանչել  այլ  զինծառայողների ևս։ Ապացույցներ հավաքելուց հետո նա նախ բերման է ենթարկվել, ապա դատարանի կողմից  կալանավորվել։

Զինվորների ընտանիքները հաստատել էին մեղադրանքները՝ չհրապարակելով նրանց անուններն անվտանգության նկատառումներից ելնելով։ Դեպքից հետո Էգեյան կայազորի հրամանատարությունը երկու հրամանատարի հանձնարարել էր ներքին զինվորական հետաքննություն անցկացնել։

Ի դեպ, 2015 թ-ին Չաղլարի օգնական Թահա Յափարը ինքնասպան է եղել։ Այն ժամանակ  պնդում էին, որ ինքնասպանությունը կարող է կապված լինել բռնության և դրան հաջորդած քողարկման հետ:

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի