Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է տրանսպորտի և ճանապարհային անվտանգության նախարար Միրի Ռեգևին։  Հանդիպմանն ընդգծվել է Բաքվում անցկացված COP29-ի կարևորությունը, նշվել է, որ այդ միջոցառումը կարևոր է կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի քննարկման տեսանկյունից։ Ռեգևը շնորհավորել է COP29-ի բարձր մակարդակի կազմակերպման կապակցությամբ։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

Նշենք, որ Իսրայելի նախագահ Հերցոգի այցը Բաքու նախատեսված էր նոյեմբերի 19-ին։ Սակայն նոյեմբերի 16-ին Իսրայելի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ «իրավիճակը գնահատելուց հետո և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախագահը որոշել է չեղարկել մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովին»:

Ավելի ուշ ադրբեջանական, այնուհետև իսրայելական աղբյուրները սկսեցին տեղեկություններ տարածել, որ պատճառը Թուրքիայի կողմից իր օդային տարածքով թռիչքի արգելափակումն է։ Դրանից հետո այս տեղեկությունը հաստատեցին նաև թուրքական աղբյուրները։

Օրերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց՝ Անկարան է արգելափակել COP29-ին մասնակցելու համար Բաքու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը։

«Նախ՝ մենք խզել ենք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Ինչ վերաբերում է Իսրայելի նախագահի՝ COP29 գագաթնաժողովին Ադրբեջան մեկնելու հարցին, մենք նրան թույլ չենք տվել օգտագործել մեր երկրի օդային տարածքը։ Կան շատ տարբեր երթուղիներ, տարբեր հնարավորություններ, մենք ասել ենք՝ օգտվեք այդ հնարավորություններից»,- հայտարարել էր Էրդողանը։

Էմմա Չոբանյան