Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը

Լուրեր

07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Բոլորը

Ստամբուլի էներգետիկ ֆորումի շրջանակներում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է  Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախարարների երկկողմ հանդիպմանը Շահբազովը փոխանցել է իր շնորհավորանքները ֆորումի անցկացման և BOTAŞ ընկերության 50-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COP29-ին մասնակցելու համար։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության առաջնահերթ խնդիրներն ու ապագա հեռանկարները։ Քննարկվել է Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա «կանաչ էներգիայի» և գազի մատակարարման հետ կապված համատեղ նախագծերի մշակումը։

Մտքեր են փոխանակվել Նախիջևանի շուրջ Թուրքիա-Ադրբեջան կապի նախագծի իրականացման նախագծի, Իգդիր-Նախիջևան  գազային խողովակաշարի շինարարության վերջնական փուլի, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա 4-րդ էներգետիկ ֆորումի անցկացման ներկա կարգավիճակի շուրջ։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի և Բուլղարիայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովի մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել գազի ոլորտում եռակողմ համագործակցության զարգացման շուրջ։ Դիտարկվել է բնական գազի՝ որպես անցումային վառելիքի պահանջարկը, գազամատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը։

Այս տարվա 9 ամիսներին Ադրբեջանից Բուլղարիա և եվրոպական այլ երկրներ արտահանվել է ավելի քան 1,4 մլրդ խմ գազ։

«Կանաչ էներգիայի» ոլորտում քառակողմ ձևաչափով քննարկումներ են եղել Ալփարսլան Բայրաքթարի, Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարի մասնակցությամբ։ Ուշադրության է արժանացել Նախիջևանով «Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա» կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի ներկա իրավիճակը։

Գնահատվել է Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա վերականգնվող էներգիա մատակարարելու հնարավորությունը Վրաստանի և Թուրքիայի տարածքով տարբեր ուղ23իներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան քայլեր ձեռնարկել չորս երկրների «կանաչ էներգիայի» համագործակցության ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի