Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, Քաղաքական կառավարման ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլիին այսօր առավոտյան թույլ չեն տվել լքել երկիրը։ Բաքվի օդանավակայանի սահմանային հսկողության կետում նրան հայտնել են, որ ՆԳՆ-ն արգելք է դրել երկրից դուրս գալու համար։

«Այսօր առավոտյան ես ուղևորություն ունեի դեպի Պրահա, այնտեղից՝ Բեռլին։ Անձնագրային հսկողության ժամանակ ասացին, որ ՆԳՆ-ն արգելել է իմ ելքը երկրից։ Չգիտեմ ֆորմալ պատճառը։ Սակայն կարծում եմ, որ այս արգելքը քաղաքական որոշում է և ճնշում է ինձ վրա՝ կառավարության քաղաքականությունը քննադատելու համար։ Այս արգելքը անօրինական է։ Այդ հարցի շուրջ զրուցել եմ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևի հետ։ Էլշադ Հաջիևն ասել է, որ կուսումնասիրի պատճառը։ Այս պահին գնում եմ Բաքվի քաղաքային ոստիկանության բաժին»,- գրել է Գասիմլին ֆեյսբուքյան իր էջում։

ՆԳՆ մամուլի ծառայությունից ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել է Գասիմլիի դիմումի մասին տեղեկությունը և նշել, որ «հարցը քննվում է»։

Գասիմլին չի բացառել, որ Բաքվում COP29-ի ավարտից հետո իրեն կարող են  ձերբակալել շինծու մեղադրանքներով։

Նա հայտնի է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում Ադրբեջանի կառավարության քաղաքականության քննադատությամբ, եղել է «Հանրապետական ​​այլընտրանք» կուսակցության անդամ։ 2016 թվականին ևս Գասիմլիին արգելել էին լքել երկիրը։ Սակայն 2018 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական էր ճանաչել Ադրբեջանի 11 քաղաքացիների, այդ թվում՝ Գասիմլիի արտասահմանյան ճանապարհորդությունների արգելքը։

Վերջին մեկ տարում Ադրբեջանում բազմաթիվ ակտիվիստների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արգելվել է լքել երկիրը։

Էմմա Չոբանյան