Աջակցեք մեզ
Լուրեր
45 կգ քաշային ըմբիշ Էրիկ Ղազարյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել բելառուս ըմբիշի նկատմամբ ու նվաճել բրոնզե մեդալ։
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ մայիսի 17-ի կիրակի առավոտյան անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել երկրի օդային տարածք, ապա լքել այն։ Այս մասին հայտնել են Լատվիայի զինված ուժերը։ «Ազգային զինված ուժերը անհապաղ մարտական պատրաստության են բերել այդ տարածաշրջանում տեղակայված շարժական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնք տեղափոխվել են նշված շրջան և զբաղեցրել …
«Ես շատ կարճ մի փոքր մի պատմություն ասեմ»,-Աբովյանում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց․ «Մի մարդ գալիս է հիվանդանոց, գալիս է բժշկի մոտ։ Ասում է՝ բժիշկ ջան, սաղ մարմինս ցավում է։ Ասում է՝ տենց չի լինում, ոնց է ցավում։ Դե, ասում է՝ ցավում է, գլուխս ցավում է, ձեռքս ցավում է, այսպես մատը …
Մայիսի 17-ին, ժամը 15։18-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
«ԱԺ ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին»,-այս մասին այսօր Երևանի Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Իրանց երազանքը մնալու է անկատար, իրանք չեն կարողանալու Հայաստանից փախնեն, որովհետեւ ՀՀ-ն բերելու է իրենց պատասխանատվության, այնպես ինչպես մինչև հիմա բերել է»,- ասաց նա։ Փաշինյանը անդրադարձավ նաև մայիսի …
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։
Մայիսի 17-ին, ժամը 07։18-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Tօyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ վարորդը …
Տեղեկացնում ենք, որ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է, փոխանցում են Երևանի մետրոպոլիտենից։ «Երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում: Շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության և ըմբռնման համար»,-նշվում է հայտարարության մեջ։ Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ