Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսին։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Աթանասիոս Գարինիսը բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները ՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի …

