Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության շենքից դիմակավորված ուժայիններ դուրս եկան: Այդ ընթացքում շենքի ներսում տեղի էր ունենում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Նշենք, որ շարժման առաջնորդների և Հանրային հեռուստաընկերության տնօրենի հետ պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված ուղիղ եթերի ընթացքում Գալստանյանը 12 րոպե ունեցավ ուղերձ հղելու համար, ինչպես նաև հարցազրույց տվեց: Մանրամասները՝ տեսանյութում։

