Ե՞րբ ԵՄ-ի հետ վիզաները կազատականացվեն․ զրույց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ զրուցել ենք ԵՄ երկրներ մուտքի վիզայի ազատականացման բանակցություններից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներից, բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պայմանից, անձնագրային ծառայությունները մասնավոր հատվածին տրամադրելու դեպքում անվտանգային խնդիրներից և այլ թեմաներից։

-Պարոն Ղազարյան, թերևս մեր զրույցն սկսենք ամենաթեժ կետից՝ Սիրիայից․ վերջին օրերի լարվածության ֆոնին տեղեկություններ կան, որ Հալեպում 10-12 հազար հայ է մնացել։ Նշվում է, որ այս պահին տարհանում իրականացնելու կամ օգնություն տեղ հասցնելու հնարավորություն չկա, սակայն հաղորդվում է, որ դեկտեմբերի 14-ին սպասվում է հալեպահայերի 1-ին խմբի ժամանումը Հայաստան։ Պատրա՞ստ են կեցավայրերը։ Սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ կարո՞ղ ենք տրամադրել մեր հայրենակիցներին։

-Վերջին տարիներին մենք նման իրավիճակների, ցավոք, հաճախ ենք բախվել, այդ փորձառությունը և պատրաստակամությունն առկա են, և անհրաժեշտության դեպքում այդ մեխանիզմները կրկին գործարկվեն։ Տրվել են արագ հանձնարարականներ, որպեսզի առավել արագ կազմակերպվեն Սիրիայից ստացված քաղաքացիության և անձնագրավորման գործերը։

– Գալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին․ բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ստանալը պարտադիր է, քաղաքացիություն ստանալու համար արցախցիներն ի՞նչ խնդիրների հետ են բախվում։

-Շատ են միֆերը քաղաքացիության հետ կապված, թե քաղաքացիություն ստանալիս արդյոք անձը կզրկվի՞ այսուայն իրավունքից, սակայն ակնհայտ է, որ իրավունքների ծավալի առումով քաղաքացիություն ստանալու պարագայում, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ոչ թե կորցնում են, այլ ձեռք են բերում, որովհետև կան իրավունքներ, որոնք ունի ՀՀ քաղաքացին և չունի փախստականը։

Մեզ մոտ հանրային ընկալում կա, որ անձնագիրն ուղղակի թուղթ է։ Անձնագիրը ուղղակի թուղթ չէ, այն անձի ինքնության հավաստումն է, իսկ ինքնության հավաստման գործընթացը բավականին բարդ է։

-Պարոն Ղազարյան, ՌԴ քաղաքացիները միջպետական համաձայնագրով կարող են մնալ Հայաստանում առանց վիզայի և հաշվառման մինչև 180 օր՝ 1 տարվա ընթացքում: 180 օրվա լրանալուց հետո, եթե քաղաքացին ցանկանում է երկարաձգել իր գտնվելը ՀՀ-ում, կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ ստանալով ժամանակավոր բնակության կամ այլ կարգավիճակ։ Ինչո՞վ է պայմանավորված այս արտոնությունը։ Սովետական միությունից մնացած հո՞ւշ է, թե՞ «ռազմավարական գործընկերոջը» պատվելու ռեվերանս։ Չնայած որ վերջին շրջանում այնքան էլ ռազմավարագործընկերային չէ Ռուսաստանի պահվածքը։

-ՌԴ քաղաքացին հաշվառվելուց հետո կարող է օրինական բնակվել ՀՀ-ում։ Արդյոք ժամանակն է դա վերանայել թե ոչ, դա ԱԳՆ կոլեգաները կարող են ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան