Իշխանական՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում, «ապշեցուցիչ» հաճախականությամբ փոփոխություններ՝ ընտրական օրենսգրքում․ Freedom House-ի զեկույցը

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցում Հայաստանին նվիրված բաժնում առանձին անդրադարձ է կատարվում ՀՀ-ում ընտրական գործընթացներին։

«Արդյո՞ք ներկայիս կառավարության ղեկավարը կամ  այլ առանցքային պետական պաշտոնյաներն ընտրվել են ազատ և արդար ընտրությունների միջոցով․ այս հարցադրման ներքո նշվում է, որ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով։ Գործադիր իշխանության մեծ մասը պատկանում է վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնության կողմից: 2022 թվականի հունվարին նախագահ Արմեն Սարգսյանը, որն ընտրվել էր 2018 թվականի սկզբին, հրաժարական է տվել։ Նոր նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը, որը զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը։

2021 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է  մանդատների մեծամասնությունը՝ թույլ տալով նրան պահպանել իր պաշտոնը։ Թեև արդյունքը վիճարկվել է ընդդիմության կողմից, Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները, և տեղական և միջազգային դիտորդները ընտրությունները համարել են համեմատաբար ազատ և արդար՝ չնայած որոշ խախտումներին:

Արդյո՞ք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն ընտրվել են ազատ և արդար ընտրությունների միջոցով․

Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 անդամից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով  համամասնական ընտրակարգով։ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով ներկայացված են երեք քաղաքական ուժեր։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 53,9 տոկոսը և կայուն մեծամասնությունը՝ 71 մանդատ։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը՝ «Հայաստանը», ստացել է ձայների 21,1 տոկոսը և 29 մանդատ։ Մեկ այլ դաշինք՝ «Պատիվ ունեմ»-ը, որը հիմնել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ստացել է ձայների 5,2 տոկոսը և 7 մանդատ, թեև մեկ ներկայացուցիչ լքել է խմբակցությունը՝ դառնալով անկախ պատգամավոր։

2024 թվականի նոյեմբերին վարչապետ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» երկու պատգամավորների՝ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել էր հրաժարական տալ։ Զեյնալյանը կատարել է հորդորը, իսկ Աղազարյանը մերժումից հետո հեռացվել է կուսակցությունից, ինչպես նաև մեկ այլ պատգամավոր, որը սատարել է նրան։ Ավելի ուշ Աղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իբր պետական ​​գաղտնիք հրապարակելու համար (իրականում Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթները այլ հոդվածների հատկանիշներով են, ոչ թե պետական գաղտնիքի հրապարակման, ԽՄԲ

2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 14 քաղաքական ուժ, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 28,4 տոկոսը։ «Անկախ դիտորդ» տեղական մոնիտորինգային խումբը պարզել է, որ թեև քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ եղել են «վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումներ», ընտրողները հիմնականում ազատ են արտահայտել իրենց ընտրական կամքը։

Խումբը նաև արձանագրել է քվեարկության սենյակներում չարտոնված անձանց, քվեարկության գաղտնիության խախտումներ, «ընտրողներին ուղղորդելու» և դիտորդների կամ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումներ: Լրատվամիջոցների հետագա ուսումնասիրությունները հայտնաբերել են իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման հնարավոր ապացույցներ։

Արդյո՞ք ընտրական օրենքներն ու իրավական դաշտն արդարացի են և անաչառ են կիրառվում ընտրությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները վեց տարի ժամկետով առաջարկվում և հաստատվում են խորհրդարանի կողմից։ Միջազգային դիտորդների կարծիքով՝ ԿԸՀ-ն թափանցիկ և արդյունավետ է իրականացրել իր աշխատանքը 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ 2022 թվականի հոկտեմբերին իշխող կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն ընտրվել է  ԿԸՀ նախագահ՝ քաղաքացիական հասարակության խմբերում մտահոգություն առաջացնելով մարմնի անկախության և չեզոքության վերաբերյալ։

2021 թվականի ապրիլի բարեփոխումը ներմուծել է պարզ համամասնական ընտրակարգ՝ հիմնված ազգային ընտրատարածքի վրա, իսկ հունիսի ընտրություններն անցկացվել են նոր համակարգով։ 2023 թվականի մայիսին կառավարությունը նոր փոփոխություններ է առաջարկել Ընտրական օրենսգրքում։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ-ն համատեղ զեկույցում «ապշեցուցիչ» են անվանել ընտրական օրենքում փոփոխությունների հաճախականությունը և ափսոսանք հայտնել, որ բարեփոխումների վերաբերյալ ոչ բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել»,- ասված է զեկույցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի