Էրդողանը 13 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամներին

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում բանակցություններ է անցկացրել  քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության պատվիրակության հետ, ինչը նրա առաջին անմիջական հանդիպումն է քուրդ քաղաքական գործիչների հետ 13 տարվա ընթացքում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մասնակցել են Վանից պատգամավոր Փերվին Բուլդանը և Ստամբուլից պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Սըրրի Սուրեյա Օնդերը: Նրանք այն պատվիրակության կազմում են եղել, որն ավելի վաղ Իմարլը կղզում հանդիպել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

«Սա կարևոր հանդիպում է: Մինչ օրս մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, Իմրալըում գտնվող պարոն Օջալանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»,- հանդիպումից առաջ ասել է Բուլդանը։

Նա նշել է, որ հնարավոր է՝ Էրդողանն առաջին անգամ է իրենց հետո մտքեր փոխանակում այդ հարցի շուրջ։

«Նա կարտահայտի իր տեսակետներմ այն մասին, թե ինչ պետք է արվի, և մենք նրան կտեղեկացնենք մեր ունեցած բոլոր քննարկումների մասին: Թող դա հանգեցնի խաղաղության: Մենք կարող ենք գրավոր հայտարարություն անել դրանից հետո»,-ասել է Բուլդանը։

Հավելենք, որ Էրդողանը վերջին անգամ քրդական կուսակցության անդամներից Սելահաթթին Դեմիրթաշի և Գյուլթան Քըշանաքի հետ հանդիպել է2012 թվականի հունիսի 12-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օջալանը կոչ էր արել PKK-ին վայր դնել զենքերը և ինքնալուծարվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի