Պատմական հայտարարություն․ Օջալանը PKK-ին կոչ է արել վայր դնել զենքերն ու ինքնալուծարվել

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել իր խմբավորմանը վայր դնել զենքերը և ցրվել։ Այս մասին ասվում է Ստամբուլում ընթերցված հռչակագրում։

Հայտարարության քրդերեն տարբերակն ընթերցել է վետերան քաղաքական գործիչ Ահմեթ Թյուրքը, իսկ DEM կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը՝ թուրքերեն տարբերակը։

«Բոլոր զինված խմբավորումները պետք է վայր դնեն իրենց զենքերը, իսկ PKK-ն պետք է ցրվի»,- ասել է նա հայտարարության մեջ, որն ընթերցել է քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) օրենսդիրների պատվիրակությունը:

Օջալանն ասել է, որ «պատմական» պատասխանատվություն է վերցրել իր կոչի համար՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիին՝ խաղաղության հասնելու գործում աջակցության համար։

«Պարոն Դևլեթ Բահչելիի կոչը, պարոն նախագահի արտահայտած կամքը և քաղաքական կուսակցությունների դրական արձագանքներն ակնկալվող կոչին ստեղծել են մի միջավայր, որտեղ ես կոչ եմ անում վայր դնել զենքերը և ստանձնում եմ այս կոչի պատմական պատասխանատվությունը»,- ասվում է Օջալանի հայտարարության մեջ։

«Ժողովրդավարական հասարակության կարիքն անխուսափելի է։ PKK-ը՝ հանրապետության պատմության մեջ ամենաերկար և լայնածավալ ապստամբությունն ու զինված շարժումը, սոցիալական հիմք ու աջակցություն է գտել և առաջին հերթին ոգեշնչված էր ժողովրդավարական քաղաքականության ուղիների փակ լինելու փաստով»,- ասել է Օջալանը`նշելով,որ «առանձին ազգային պետությունը, դաշնությունը, վարչական ինքնավարությունը կամ մշակութային լուծումները չեն կարողանում պատասխանել հասարակության պատմական սոցիոլոգիային»։

Նա հորդորել է PKK-ին համագումար հրավիրել և պաշտոնապես որոշել զենքերը վայր դնելու մասին։

«Ինչպես ցանկացած ժամանակակից համայնքի և կուսակցության դեպքում, որի գոյությունը բռնի ուժով չի վերացվել, դուք պետք է կամավոր գումարեք ձեր համագումարը և որոշում կայացնեք։ Բոլոր խմբավորումները պետք է վայր դնեն զենքերը, իսկ PKK-ն պետք է ինքնալուծարվի»,- հավելել է նա։

Օջալանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ քայլեր կձեռնարկի թուրքական կառավարությունը՝ ուղղված ավելի լայն քաղաքական և մշակութային իրավունքների վերաբերյալ քրդերի պահանջներին: Նա չի նշել նաև PKK-ի կողմից զենքերը վայր դնելու որևէ նախապայման։

Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցության պատվիրակությունն այսօր բանտում այցելել էր Օջալանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի