Թուրքիայի քրդական կուսակցության անդամները ուղևորվել են Օջալանի հետ հանդիպման՝ այսօր սպասվելիք PKK-ի զինաթափման կոչին ընդառաջ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատվիրակությունը մեկնել է Իմրալը կղզու բանտ՝ հանդիպելու PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, գրում է Turkiye today-ը։

Այսօրվա հանդիպումը կուսակցության երրորդ նման այցն է, որն արտոնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից։ Ըստ DEM կուսակցության հաղորդագրության՝ յոթանոց պատվիրակության կազմում են Ահմեդ Թյուրքը, Փերվին Բուլդանը, Սիրրի Սուրեյյա Օնդերը, Թուլայ Հաթիմուգուլլարին, Թունջեր Բաքիրհանը, Ջենգիզ Չիչեքը և Ֆաիք Օզգյուր Էրոլը։

Սպասվում է, որ պատվիրակության անդամները տեղական ժամանակով 17:00-ին Ստամբուլում մամուլի ասուլիս կհրավիրեն՝ ներկայացնելու հանդիպման մանրամասներն ու արդյունքները: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ չի բացառվում, որ այդ ասուլիսի ժամանակ էլ ներկայացվի Օջալանի ուղերձը։

Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին, որ Օջալանը PKK-ի զինաթափման կոչն անելու է մի քանի օրից, ամենավերջին հնարավոր ամսաթիվը փետրվարի վերջը կամ մարտի սկիզբն է։

Reuters-ն էլ նախօրեին քրդամետ կուսակցության, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ DEM կուսակցությունը փետրվարի 27-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ քննարկելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունները և կներկայացնի նրանից սպասվող հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի