Մնացել է մի քանի օր․ Օջալանը շուտով PKK-ին զինաթափման կոչ կանի․ Hurriyet

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը շուտով Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) զինթափման կոչ է անելու։ Այս մասին Hurriyet-ում հրապարակված հոդվածում գրում է Թուրքիայի կառավարության հետ  սերտ կապերով հայտնի լրագրող Աբդուլքադիր Սելվին։

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ քրդական ​​Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM) պատվիրակությունը շուտով կայցելի Իմրալըի բանտ, որտեղ բանտարկված է Օջալանը, գործընթացը հեշտացնելու համար:

Ի դեպ, այսօր քրդամետ կուսակցությունը հայտարարել է, որ դիմում են ներկայացրել երրորդ անգամ Օջալանին հանդիպելու համար։

Հաղորդվում է, որ Օջալանի կոչի ժամանակացույցն արագացվել է, և հիմնական զարգացումները սպասվում են մեկ շաբաթվա ընթացքում:

«Մնացել է մի քանի օր, բայց ամենավերջին հնարավոր ամսաթիվը փետրվարի վերջն է կամ մարտի սկիզբը»,- նշում է Սելվին:

Ըստ աղբյուրների՝ Օջալանի ուղերձը լինելու է «կարճ, պարզ և ուղիղ», սակայն ստույգ ձևաչափը մնում է անորոշ։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել էր, որ տեսաուղերձով հայտարարությունը հնարավոր չի լինի, թեև ոմանք պնդում են, որ նման կոչն ավելի համոզիչ կլինի:

Սելվին նշում է, որ Օջալանի կոչն ուղղված է լինելու PKK-ի ղեկավարությանը, այլ ոչ թե Թուրքիային։

«Եթե ​​Քանդիլում և Սիրիայում PKK-ի խմբակցություններն անտեսեն կոչը, սպասվում է, որ ռազմական գործողությունները կսրվեն: Գործողությունները շարունակվում են, սակայն այս անգամ լայնածավալ ռազմական գործողություն կիրականացվի»,- գրում է նա։

Լրագրողը հավելում է՝ եթե DEM կուսակցությունն ու դրա եվրոպական թևը դրական արձագանքեն կոչին, նրանց դիրքորոշումները կգնահատվեն առանձին։ Եթե ​​DEM կուսակցությունն աջակցի կոչին, ապա ձեռք կբերի քաղաքական անկախություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի քրդամետ կուսակցության պատվիրակները հանդիպել էին Իրաքյան Քուրդիստանի առաջնորդներին ու քննարկել թուրք-քրդական նոր խաղաղության ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի