Բողբոջած ծառերը հատել են, կոճղերը՝ ծածկել. պաշտոնյան պնդում է՝ «չորացած էին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 10:35
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 10:30
Premium Machinery Armenia-ն` Leasing EXPO-ում. հատուկ առաջարկներ և խոշոր գործարքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող լանջին օրերս ծառեր են հատել։ Քաղաքապետարանից պնդում են՝ «չորացած էին», բայց ականատեսները, համացանցում տարածված տեսանյութերն ու լուսանկարներն այլ բան են վկայում: Ծառերի ճյուղերը բողբոջած են եղել՝ ապացույց, որ դեռ ապրելու շունչ ունեին։ 

Խնդրի մասին երեկ ահազանգել էր բլոգեր-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։ Նրա պնդմամբ՝ հատվել է ավելի քան 100 ծառ։ Այսօր մեր նկարահանող խմբի հետ նա շրջեց տարածքում՝ ցույց տալով հատված ծառերի կոճղերը։ Ծառերը հատելուց հետո դրանց կոճղերը փորձել են հողով քողարկել, որպեսզի տեսանելի չլինեն։ Հայրումյանի խոսքով՝ այսօր փորձ է արվել անգամ այդ հետքերը վերացնել։

«Իմ հրապարակած տեսանյութում ես ցույց էի տալիս հողով ծածկած ծառի բներ, հիմա չկան։ Ենթադրում եմ, որ արմատներով հանել-տարել են, որպեսզի հետքերը վերացնեն»,- նշում է Էդուարդ Հայրումյանը։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հարցմանն ի պատասխան ասաց՝ 23 ծառ են հատել։ Պնդում է՝ դրանք չոր էին, և այդ տարածքում նախատեսում են անտառ-տնկարկ հիմնել։

Դիտարկմանը, որ եթե ծառերը չորացած էին, ինչո՞ւ էին ճյուղերը բողբոջած, Բեգոյանն արձագանքեց․ «Եթե ես ասում եմ՝ փտած ու հիվանդ թեղիներ, ինչ եք կարծում՝ կարո՞ղ է երկու հատ ճյուղ լինել, որի վրա բողբոջներ են։ Իհարկե՝ կարող է։ Եթե խնամվող ծառեր լինեին, չէին հատվի»։

Արմեն Բեգոյանը հակասում է ինքն իրեն․ 2024 թվականի սեպտեմբերին քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում էլ երևում են արդեն հատված կանաչ ծառերը։ Հատումների ծավալը պաշտոնապես հայտարարվածից շատ ավելի մեծ է։ Հայրումյանի հետ տեղում հաշվեցինք․ միայն երկու փոքր հատվածում  Բեգոյանի նշած 23-ից շատ ավելի ծառեր են հատվել։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր այգում աշխատանքներ էին իրականացնում․ նրանցից մեկը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ ծառերը հատելու պահին տարածքում չի եղել, բայց ինքն էլ կրկնեց վերադասի խոսքերը՝ հատվել են, քանի որ չոր են եղել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստացած ահազանգի հիման վրա արդեն իսկ վարչական վարույթ է նախաձեռնել։ Կառույցից Factor TV-ին փոխանցեցին՝ եղել են տարածքում, կնիք են դրել հատված ծառերի կոճղերին։

Հիշեցնենք` Factor TV-ն շաբաթներ առաջ անդրադարձել էր նաև Բուսաբանական այգում իրականացված ծառահատումներին։  Հատվել էին ավելի քան 30 հաստաբուն ծառեր։ Factor TV-ն տեղում հանդիպել էր այգու ղեկավար կազմին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ փաստաթուղթ չէր տրամադրել, թե կաղնիներն ինչ հիմքով են հատվել։ Մեր հրապարակումից հետո Քննչական կոմիտեն կաղնիների հատման դեպքով վարույթ է նախաձեռնել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 16 մլն 570 հազար դրամի վնաս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան