«Վարձի օրերը գալիս են, ես չեմ տեղավորվում, պետք է աշխատեմ»․ արցախցի կինն անգործ է մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

53-ամյա Նարինե Մոսիյանը մասնագիտությամբ հաշվատար օպերատոր  է։ Աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում, ԼՂ անվտանգության խորհրդի աշխատակազմում, Պաշտպանության բանակում, սակայն հիմա անգործ է մնացել։ 

Նարինեն աղջկա, փեսայի ու թոռների հետ 2023-ին բռնի տեղահանվել է Արցախից։ Ամուսնուն կորցրել է տարիներ առաջ, եղբայրն էլ զոհվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, իսկ մայրը մահացել է շրջափակման ժամանակ։ Այսօր փորձում է ուժ գտնել՝ կյանքը նոր պայմաններում շարունակելու համար։

Այս տուն վերջերս է տեղափոխվել։ Սպասքի մի մասը հետը բերել է Արցախից։ Սուրճ պատրաստելիս մտքով կրկին վերադառնում է Ստեփանակերտ, հարազատ տան առօրյան, ծանոթ փողոցներն ու անցած օրերն են աչքի առաջ գալիս։

Մեկ ամիս առաջ է ստիպված թողել աշխատանքը, ասում է՝ աշխատավայրն իր բնակության վայրից բավական հեռու էր, ստիպված էր ժամերով ճանապարհներին անցկացնել։ Հույս է ունեցել, որ կկարողանա շուտ նոր աշխատանք գտնել, իսկ մինչ այդ էլ գոյատևել պետության կողմից տրամադրվող «40+10» ծրագրի օգնությամբ։ Նարինեն նշում է՝ երկու օր առաջ է ստացել սոցաջակցության վերջին գումարը, քանի որ Կառավարությունը որոշել է ապրիլի 1-ից դադարեցնել բնակվարձերի համար տրամադրվող «40+10» ծրագիրը, ինչն արցախցիների շրջանում դժգոհությունների է առաջացրել և բողոքի ակցիաների առիթ տվել։

Այս դժգոհությունների ֆոնին Կառավարությունն այսօր որոշեց ցածր եկամուտներ ունեցող շուրջ 3000 ընտանիքների կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել ապրիլից մինչև դեկտեմբեր։ Արդյո՞ք Նարինեն կմտնի այդ խմբի մեջ և կշարունակի աջակցություն ստանալ, դեռ պարզ չէ։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Թամրազյան