Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը. ՀՀ-ն ներկայացնում է փոխարտգործնախարարը
Քաղաքականություն
11.04.2025 | 10:11
INTERFAX-ի փոխանցմամբ՝ Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Մինչ հանդիպման մեկնարկը դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին ձեռքսեղմումով դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: