2024-ին վերականգնվել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույք՝ Դատախազության՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականին վերականգնվել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույք՝ Դատախազության՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում. Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:
Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք: