ԼՂ-ի հայաթափումից մինչև ԲԴԽ նախագահի հրաժարական վարչապետի խնդրանքով․ Freedom house-ը հրապարակել է ՀՀ-ին վերաբերող զեկույցը

Լուրեր

06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցն ամբողջությամբ, որում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Ընդհանուր առմամբ, Freedom House-ի վարկանիշը ներառում է 195 երկիր և 13 տարածք, որոնց ազատությունը գնահատվում է 25 ցուցանիշով (յուրաքանչյուրին տրվում է մինչև չորս միավոր)։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը կրկին «մասամբ ազատ» երկրների խմբում է։ Միավորների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Հայաստանն ունի ընդհանուր 100-ից 54 միավոր, քաղաքական իրավունքների համար՝ 40-ից 23 միավոր, քաղաքացիական ազատությունների համար՝ 60-ից 31 միավոր։

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ուսումնասիրվել է 2024 թվականի «Ազատությունն աշխարհում»  առանձին զեկույցում, որտեղ տարածքի կարգավիճակը մասամբ ազատից դարձել է ոչ ազատ՝ ադրբեջանական շրջափակման և ռազմական հարձակման պատճառով, որը հանգեցրել է  տեղական քաղաքական, իրավական և քաղաքացիական ինստիտուտների լուծարմանը և գրեթե ողջ քաղաքացիական բնակչության հեռանալուն։ 2025 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղում պայմանները ներառված են Ադրբեջանին վերաբերող զեկույցում:

Freedom House-ի՝  Հայաստանին նվիրված բաժնում  ընդգծվում է, որ երկիրը զգալի փոփոխություններ է ապրել 2018 թվականի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք ստիպեցին արմատացած քաղաքական էլիտային հեռանալ իշխանությունից։ Այդ ժամանակվանից ի վեր կառավարությունը աշխատել է լուծելու վաղեմի խնդիրները, ներառյալ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքականությունը, թերի ընտրական համակարգը և օրենքի թույլ գերակայությունը:

«Վերջին տարիներին երկիրը մեծապես տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը դե ֆակտո անկախություն էր վայելում Ադրբեջանից 1994 թվականից, փախել է Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը ջախջախեց տեղական պաշտպանական ուժերին և լիակատար վերահսկողության տակ վերցրեց տարածքը»,-ասվում է զեկույցում։

Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում 2024 թ-ի հիմնական զարգացումներին։

Մասնավորապես նշվում է, որ ապրիլին Հայաստանի կառավարությունը համաձայնություն էր ձեռք բերել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ և պարտավորվեց չորս տարածք հանձնել Բաքվին, ինչը բողոքի ցույցեր էր առաջացրել երկրի ներսում: Հունիսին խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցերը ուղեկցվեցին ոստիկանության հետ բախումներով, որոնք հանգեցրին խլացուցիչ նռնակների կիրառմանը, մոտ 100 մարդու վիրավորմանը և ձերբակալությունների:

Նշվում է, որ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումները տարվա ընթացքում քիչ առաջընթաց են գրանցել։ Բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետապնդումները կոռուպցիայի համար չափազանց հազվադեպ են դատական վճռի հասնում, իսկ իրավապահ մարմինները չեն կարողանում արձագանքել որոշ պաշտոնյաների հայտարարագրված ունեցվածքի մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին:

Նոյեմբերին էլ Բարձրագույն դատական ​​խորհրդի (ԲԴԽ) ղեկավարը վարչապետի խնդրանքով հրաժարական տվեց հինգ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ մտահոգություն առաջացնելով դատական ​​համակարգի անկախության վերաբերյալ:

Ընդգծվում է նաև, որ ՀՀ կառավարությունը շարունակել է ջանքերը նվազեցնելու Հայաստանի կախվածությունը Մոսկվայից անվտանգության առումով՝ փետրվարին սառեցնելով երկրի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և մինչև տարեվերջ ապահովելով ռուս սահմանապահների դուրսբերումը Երևանի օդանավակայանից և Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններից։

Factor.am-ը հաջորդիվ կներկայացնի զեկույցի՝ առանձին ոլորտներին վերաբերող հատվածների թարգմանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի