Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա. Փաշինյանը՝ Siemens EDA-ի տնօրենին

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված են բարենպաստ պայմանների ապահովմանը:

Մայքլ Էլլոուն գոհունակություն է հայտնել Հայաստանում գործունեության կապակցությամբ և նշել, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծրագրերը մեր երկրում՝ առանցքային կարևորություն տալով ինժեներական ոլորտի կադրերի պատրաստմանը: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է այդ ուղղությամբ Կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ համալսարաններում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը և նշել, որ Կառավարությունն առանձնակի կերպով կարևորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: Այս առումով, վարչապետն անդրադարձել է դպրոցներում տարբեր ուղղվածությամբ լաբորատորիաների ներդրման աշխատանքներին և ընդհանրապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման, իրականացվող կարգավորումերի և բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: