ԱԺ-ում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության են հյուրընկալել

Լուրեր

08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
Բոլորը

Ճանաչողական այցի շրջանակում ապրիլի 3-ին Ազգային ժողով է այցելել Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորությամբ: Հյուրերին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Կողմերն արձանագրել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու կարեւորել դրանց հետագա խորացումը: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ հայ ժողովրդի համար ծանր օրերին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու ցուցաբերած աջակցության համար:

Ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական կապերը հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման կարեւոր հիմք են: Մեյզիո քաղաքում կա կուռ հայկական համայնք, գործում են հայկական կառույցներ, հայերն ակտիվ ներգրավված են քաղաքի հասարակական կյանքում: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի տարածաշրջանների փոխգործակցությանը, այս համատեքստում Մեյզիո եւ Հրազդան քաղաքների միջեւ կապերի խթանմանը:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Նշելով, որ մեր երկիրը կարեւորում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը` Վլադիմիր Վարդանյանը հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, առկա մարտահրավերները: