ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցում իր ցավակցություններն է հայտնել հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդունել է Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում և քննարկել Թուրքիայի վերջին գործողությունները Սիրիայում։ Նա ընդգծել է խաղաղ բնակիչներին հասցվող ցանկացած վնասից խուսափելու անհրաժեշտությունը և վերահաստատել Վաշինգտոնի ու Անկարայի …

