Ուկրաինան, մինչ Թրամփի երդմնակալությունը, ԱՄՆ-ից ռազմական օգնության փաթեթ և 20 մլրդ դոլարի վարկ կստանա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Կիևն ԱՄՆ-ից օգնության ևս մեկ փաթեթ կստանա մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ օգնության ռազմական մասը ներառում է «հարյուր հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահամեքենաներ»։Բացի այդ՝ ԱՄՆ-ն օգնություն է խոստանում Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող օբյեկտներում զինվորականների  ուսուցման հարցում:

Լրատվամիջոցը նաև հայտնում է գրեթե ձեռք բերված համաձայնության մասին՝ Կիևին վարկերի տեսքով 20 միլիարդ  դոլար հատկացնելու մասին, որոնք ապահովվելու են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։

Ուկրաինային օգնությունը պետք է ամրապնդի նրա  դիրքերը Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին և ուկրաինական պատերազմի հարցում ամերիկյան վարչակազմի կուրսի փոփոխությանը։

Ավեի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչներին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում առաջարկված Մայք Ուոլցին ու Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնի հավակնորդ Քիթ Քելլոգին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի