ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

ՖԻՖԱ-ն առաջիկա երեք տրանսֆերային պատուհանների համար արգել է սահմանել մերձմոսկովյան «Խիմկիի», Կրասնոդարի «Կուբանի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը․ գրում է armsport-ը։

Այս առիթով մոսկովյան ակումբի հաղորդակցության տնօրեն Կիրիլ Բրեյդոն գրառում է կատարել։

«Նորությունները հետևյալն են․ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն տրանսֆերային արգելք է սահմանել ԲԿՄԱ-ի վրա՝ Էջուկեի և «Հերենվենի» գործի շրջանակում։ Մենք պատրաստ էինք այս որոշմանը՝ սա մեր արդարության համար պայքարի սպասվող միջանկյալ փուլն է, – գրել է Բրեյդոն իր Telegram-ալիքում։

Էջուկեն 2020 թվականին «Հերենվենից» տեղափոխվել էր ԲԿՄԱ 11,5 միլիոն եվրոյով։ Ամռանը նիգերիացին լքել էր «կարմիր-կապույտներին»՝ որպես ազատ գործակալ։ Օգոստոսին «Հերենվենը» դիմել էր Սպորտային արբիտրաժային դատարան՝ պահանջելով 3,1 միլիոն եվրոյի չափով վերջին վճարը, որը ԲԿՄԱ-ն չէր կատարել Էջուկեի տրանսֆերի դիմաց։

«Խիմկիի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Օլենևն էլ, իր հերթին, նույնպես մեկնաբանել է իրավիճակը։

«Ներկայումս ՖԻՖԱ-ի կողմից ակումբի վրա սահմանվել է մեկ արգելք ֆուտբոլիստների գրանցման վերաբերյալ, և այն ժամանակավոր բնույթ է կրում։ Գործը կապված է Բեսարդ Սաբովիչի հետ։ Մեր կողմից բողոքարկում է ներկայացվել CAS՝ մեր շահերը պաշտպանելու նպատակով։ Գործի բավականին երկարատև քննարկումից հետո միջազգային դատարանը կանգնեց ֆուտբոլիստի կողքին։

Ինչպես գիտեք, այժմ արտասահմանյան բանկային փոխանցումները պահանջում են հավելյալ համաձայնեցումներ, ինչը դանդաղեցնում է ֆինանսական հարցերի լուծումը։ Ակումբի իրավաբանները երկխոսության մեջ են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, և հարցը լուծման գործընթացում է։ Ակումբի նկատմամբ որևէ հավելյալ պատժամիջոց չի կիրառվել»,- նշել է Օլենևը։