Բաքվի լոբբիստ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու պատվավոր շքանշանով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սանկտ Պետերբուգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) պատվավոր շքանշանով։ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը Բեգլովին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցում հանձնել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Հաղորդվում է, որ պարգևատրման մասին հրամանագիրը ստորագրել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին «Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի և նրան ցուցաբերվող աջակցության համար»։

«Սա մեծ պատիվ է ինձ համար, քանի որ, իրոք, ինձ շատ բան է կապում Հայաստանի հետ։ Դեռ Սպիտակից ու Լենինականից առաջ (այժմ՝ Գյումրի) շատ հայ ընկերներ ունեի։ Նույնիսկ մի քիչ հայերեն եմ սովորել։ Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Հայաստանում անցկացրած ժամանակի ընթացքում կարողացա ավելի լավ ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ժողովրդին։ Մեկ անգամ չէ, որ եղել եմ Էջմիածնում, այցելել եմ հին հայկական տաճարներ ու վանքեր»,- ասել է Բեգլովը։

Ինչ վերաբերում է քրիստոնեությանը, ըստ ռուս պաշտոնյայի՝ հայերն իրենց ավագ եղբայրներն են, քանի որ նրանք առաջինն են աշխարհում 301 թվականին քրիստոնեությունն ընդունել որպես պետական ​​կրոն, և դա անհերքելի պատմական փաստ է։

«Բայց սա դեռ ամենը չէ: 405 թվականին Հայ եկեղեցու սրբերը այբուբեն են ստեղծել։ Այն ժամանակ, երբ շատ ժամանակակից պետություններ չկային, հայ ժողովուրդն արդեն ուներ իր այբուբենը։ Պատկերացրեք, թե ինչ ներդրում են ունեցել հայերը համաշխարհային մշակույթի մեջ։ Եվ այսօր մենք պետք է զգույշ պահպանենք հայկական ժառանգությունը, քանի որ այն պատկանում է ամբողջ աշխարհին»,- ասել է Բեգլովը։

Հավելենք, որ Ալեքսանդր Բեգլովը ծնվել է 1956 թվականին Բաքվում։ Նա ՌԴ-ում Ադրբեջանի ամենակտիվ լոբբիստներից է, սերտ կապեր ունի Ռուսաստանում հայտնի ադրբեջանցիների, ադրբեջանական կազմակերպությունների հետ, պարբերաբար այցելում է  Բաքու ու հանդիպումներ ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև Բաքվին հաճոյանալու համար տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք հակասական արձագանքներ են ստանում նաև Պետերբուրգում։ Մասնավորապես, 2022 թվականին Բեգլովն առաջարկել էր հավերժացնել այն ադրբեջանցիների հիշատակը, որոնք կռվել են Լենինգրադի ռազմաճակատում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Այս նախաձեռնությունը բուռն քննադատությունների պատճառ էր դարձել։

Էմմա Չոբանյան