Էստոնական ընկերությունը ցանկանում է նոր զենիթային հրթիռներ փորձարկել Ուկրաինայում
Քաղաքականություն
06.12.2024 | 16:36Էստոնական Frankenburg Technologies պաշտպանական ընկերությունը 2025 թվականին կսկսի սեփական զենիթային հրթիռների փորձարկումն Ուկրաինայում, հաղորդում է «Европейская правда»-ն՝ վկայակոչելով էստոնական ERR-ի գլխավոր տնօրեն Կուստի Սալմին։
Սալմը նախկինում զբաղեցրել է Էստոնիայի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Ընկերությունից հայտնել են, որ փորձարկման համար պայմանագիր արդեն կնքվել է։ Հրթիռների տեխնիկական բնութագրերը չեն տրամադրվում։
Bloomberg-ը Frankenburg-ը ճանաչել է Եվրոպայի լավագույն չորս պաշտպանական սթարթափներից մեկը: Frankenburg-ի կայքում նշվում է, որ ընկերությունը զարգացնում է նաև հրթիռների ուղղորդման համակարգեր՝ օգտագործելով արհեստական բանականության վրա հիմնված իրավիճակի իրազեկման ծրագիր։
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի