Իսրայելական բանակը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երեք բարձրաստիճան հրամանատարների ոչնչացման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ շարժման դաշտային երեք բարձրաստիճան հրամանատարների ոչնչացման մասին, որոնք մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի բնակեցված տարածքների վրա հարձակմանը։

«Իսրայելական բանակի և «Շին Բեթ»-ի համատեղ գործողությունների ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ կազմակերպության Շատի գումարտակի մի քանի բարձրաստիճան ահաբեկիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խոսքը Շատի գումարտակի հրամանատարի տեղակալ Մաջդի Աքիլանի մասին է, որը «հոկտեմբերի 7-ին Կիբուց Նահալ Օզի ջարդի հրամանն է տվել և պատասխանատու է Գազայի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում Իսրայելի բանակի դեմ ահաբեկչական գործողությունների համար», Գազայի թունելային ստորաբաժանումների պետ Մամդուհ Մեհանի, որը «ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի թունելների նախագծումն ու կառուցումը», ինչպես նաև Շատի գումարտակի հրամանատար Ահմեդ Սուվեյդանի, որը «կապված էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի խաղաղ բնակիչների առևանգման հետ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի