Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Աշխատանքի արդյունավետության ապահովման համար …

