«Տունս փլվեց մեր գլխին, տապչկաներով փախանք»․ կինն ահազանգում է՝ շինարարության պատճառով անտուն է մնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

57-ամյա Անուշ Գրիգորյանն արդեն երկու տարի է՝ մի քանի ամիսը մեկ վարձով տնից տուն է տեղափոխվում։ Ասում է՝ ստիպված է․ առանց տանիք է մնացել այս տարվա հունվարին, երբ փլուզվեց Եկմալյան փողոցում գտնվող նրա տունը։

Ինչ իրավիճակ է կիսաքանդ տան ներսում․ Factor TV-ն հնարավորություն չունեցավ ավելի մանրամասն նկարահանումներ իրականացնելու, քանի որ տպավորություն էր, որ այն ամեն վայրկյան կարող է ամբողջությամբ փլվել։ 

1999 թվականից այս տանն ապրող կնոջ խոսքով՝ թեև շինությունն ավելի քան հարյուրամյա պատմություն ունի, սակայն ամուր էր կառուցված։ Ամեն շաբաթ այստեղ այցելող կինը շաբաթներ առաջ ականատես է եղել իր տան շքամուտքի փոփոխությանը։ Գրիգորյանի խոսքով՝ հարևանությամբ կառուցվող շինությունն իրականում պետք է մեկ հարկանի լիներ, սակայն հիմա պատկերը կտրուկ փոխվել է։ Factor TV-ի նկարահանման պահին ևս շինարարությունն ակտիվ շարունակվում էր։

Կինը պնդում է՝ խնդրի մասին շուրջ 2 տարի չի բարձրաձայնել, քանի դեռ այս տարեսկզբին հանկարծակի փլուզում չի գրանցվել։ Անուշի խոսքով՝ դեպքից հետո շինարարությունն իրականացնող «Էյջ Այ Սի ԴԻԶԱՅՆ» ընկերությունը ներկայացնող Արգամ Հովհաննիսյանն իրեն գումար է տվել և փորձել համաձայնության գալ։

Մեր նկարահանման ժամանակ շինհրապարակ այցելեց նաև Անուշ Գրիգորյանի կողմից հիշատակված Արգամ Հովհաննիսյանը, որը հրաժարվեց որևէ պարզաբանում ներկայացնել՝ պնդելով, թե կինը ստում է, նա պետք է իր ստի մասին պարզաբանում ներկայացնի, ոչ թե ինքը։  

Հարցին՝ եթե իրենց շինաշխատանքների հետևանքով չի տունը փլուզվել, ինչո՞ւ է Անուշ Գրիգորյանին 600 հազար գումար տվել, Հովհաննիսյանը նշեց՝ խղճահարությունից դրդված։   

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ «Էյջ Այ Սի ԴԻԶԱՅՆ» ընկերությանը տրամադրված շինթույլտվության համաձայն՝ այդ տարածքում պետք է լինի 1 հարկանի շինություն՝ առավելագույնը 6 մ բարձրությամբ, ևս մեկ հարկ էլ՝ շինության տակ։ 

Անդրադառնալով տան փլուզման խնդրին՝ Կոստանյանը նշեց, որ գերատեսչությունն այստեղ որևէ իրավասություն չունի, քանի որ եթե կա շինարարության և փլուզման միջև հաստատված պատճառահետևանքային կապ, նման դեպքերում վնասի ամբողջ պատասխանատվությունը կրում է կառուցապատողը։

Եվ մինչ կողմերը միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, 57-ամյա կինը շարունակում է որդու հետ մի տանից մյուսը գնալ՝ հույս ունենալով, որ օրերից մի օր կվերադառնա իր տուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան