Ինչո՞ւ դոլարը 1 օրում էժանացավ շուրջ 10 դրամով․ զրույց տնտեսագետի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վերջին երկու շաբաթում դոլարի փոխարժեքի աճից հետո այսօր արդեն նվազում է գրանցվել 7-10 դրամով։ Երեկ դոլարը վաճառվում էր միջինը 407.05 դրամով, ապա այսօր դոլարի միջին գինը 402 դրամ է։

Առքը ՀՀ բանկերում միջինում 392 դրամ է, որը նախորդ օրվա ընթացքում նվազել է շուրջ 4 դրամով։ Վաճառքը փոխանակման կետերում 398-399 դրամ է, ինչև երեկվա փոխարժեքի համեմատ նվազել է 8-9 դրամով։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ այսպիսով կարող ենք ասել, որ փոխարժեքը կայունանում է։

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ կայունանում է։ Ընդհանրապես՝ ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, հիմնական տատանումը պայմանավորված է եղել դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու տատանումով, որովհետև վերջերս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները սրվեցին, և նոր պատժամիջոցներ ընդունվեցին, որոնք ազդեցին Ռուսաստանի տնտեսության վրա։ Քանի դեռ Ռուսաստանը չի գտել այս պատժամիջոցների հետ աշխատելու ձևաչափը, դա անմիջապես ազդել է ռուբլու վրա, այն արժեզրկվել է մինչև 110 ռուբլի դոլարի նկատմամբ։ Հիմա ռուբլին մոտավորապես 10 %-ով թանկացավ և 1 դոլարն արժե 100 ռուբլի, դրամն էլ է սկսում թանկանալ, որովհետև պարզ է, որ արժույթի փոխանակումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բավականին ինտենսիվ է»,- նշեց տնտեսագետը։

«Կա երկարատև և կարճաժամկետ միտում։ Եթե մենք խոսենք կարճաժամկետ կամ միջնաժամնկետ՝ մինչև կես տարվա համար, ապա քիչ թե շատ կարելի է ակնկալել, որ կայուն է լինելու, որովհետև այն ֆինանսական ցուցանիշները, որ մենք ունենք, միջազգային ռեզերվները Հայաստանի, ԿԲ պահուստի չափը, այս պահի դրությամբ դրանք կայուն են, այստեղ փոփոխություն չկա։ Ավելին՝ կոմերցիոն տրանսֆերտները և արտաքին առևտուրը ևս կայուն են։ Հայաստանի սեպտեմբեր և հոկտեմբերի ամիսների ֆինանսական վիճակագրությունը որևէ նշան ցույց չի տալիս, որ դրամը պետք է նվազի, իսկ երկարաժամկետ գործընթացները, որ ազդում են դրամի նվազեցման վրա, չկան։ Կան կարճաժամկետ  գործընթացներ, որոնք արտաքին տնտեսական և ֆինանսական շոկերն են, դրանք արդեն նվազել են։ Օրինակ՝ նույն չինական յուանը էլի նվազել է դոլարի նկատմամբ, բայց հիմա որոշ չափով վերականգնում կա։ Ես ենթադրում եմ, որ մինչև տարվա վերջ դրամի փոխարժեքը կկայունանա, չեմ կարող վստահաբար ասել, թե արդյոք կվերադառնա այն 386-387 դրամին դոլարի նկատմամբ, որը կար վերջին տարվա ընթացքում, բայց գոնե 390-ի մոտակայքում հավանաբար կկայունանա»,- նշեց տնտեսագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։