ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու մասին Բաքվի մեղադրանքներին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական իշխանամերձ Caliber.az  նախօրեին նյութ էր հրապարակել՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին մեղադրելով «Ադրբեջանի դեմ դիվերսիոն գործունեության» մեջ։

Ադրբեջանական Turan գործակալության մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ դեսպանատան ներկայացուցիչ Բիլ Մուրադը հայտարարել է. «Դրանք վայրի և անհիմն շահարկումներ են և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների աճող ճնշումից ուշադրությունը շեղելու անփույթ փորձ։ Դրա փոխարեն լուրջ լրագրողները պետք է հարցնեն, թե ինչո՞ւ է կառավարությունն անհիմն պատրվակներով ձերբակալել իր սեփական քաղաքացիներին ու չի կատարում իր միջազգային պարտավորություններն ու պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում»։

Հավելենք, որ Caliber.Az-ը, իբր, իրազեկ աղբյուրներից ստացած հավաստի տեղեկությունները մեջբերելով՝ նշել էր, թե  ԱՄՆ դեսպանատանը կա անձ, որը «վերահսկում է ադրբեջանական ընդդիմության և լրատվամիջոցների գործունեությունը»։ Լրատվամիջոցը նշել էր նաև, թե ադրբեջանական ընդդիմությանը համակարգող դեսպանատան աշխատակիցը Դիանա Բրաունն է, որը պատասխանատու է դիվանագիտական ​​առաքելության գործունեության քաղաքական ուղղության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի