Ուրբաթ գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները բռնակցված Ղրիմում ռադարային կայան և հարձակողական անօդաչու թռչող սարքերի պահեստ են ոչնչացրել, ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, Ուկրաինայի զինված ուժերը Ղրիմում և Խերսոնի մարզի նավահանգստում «Գերան/Գերբերա» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի կառավարման երկու ցամաքային փոխանցող կայան են ոչնչացրել։ …

